research
  • 09 Ապր
  • 2026

«Համընդհանուր թելադրության» գրանցումը սկսված է

    Ապրիլի 18-ին, ժամը 15:00-ին Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Իջևանում, Կապանում, Դիլիջանում և Կարմիրգյուղում կիրականացվի «Համընդհանուր թելադրություն» մշակութային, կրթական շարժումը։ 

    2026 թվականի ապրիլի 18-ին, ժամը 15:00-ին Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Իջևանում, Կապանում, Դիլիջանում և Կարմիրգյուղում կիրականացվի «Համընդհանուր թելադրություն» մշակութային, կրթական շարժումը։ 

    Սկսած 2015 թվականից Ռուսական տան և գործընկերների աջակցությամբ շարժումն իրականացվում է նաև Հայաստանում։ Շարժման նպատակն է ռուսաց լեզվի ուսումնասիրության հանդեպ հետաքրքրության ձևավորումը և գրագիտության մակարդակի բարձրացումը։ 

    Այս տարի բոլոր ցանկացողները թելադրությունը Երևանում կարող են գրել միանգամից 7 հարթակում՝ հետևյալ կազմակերպությունների բազայի վրա. 
    ✔️Երևանում Ռուսական տուն;
    ✔️Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան;
    ✔️Վ.Յա.Բրյուսովի անվան պետական համալսարան; 
    ✔️ Գ.Վ.Պլեխանովի անվան Ռուսական տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղ; 
    ✔️«Տաթև» դպրոց։ 

    Թելադրության տեքստը կընթերցեն. 
    • Մարկ Գրիգորյան— գրող, լրագրող, մեդիափորձագետ, ազգագրագետ; 
    • Հայկ Մելիքյան— «Հայրենակցի մոսկովյան տուն» ՊԻՀ մասնաճյուղի տնօրեն (Երևանում Մոսկվայի տուն);
    • Ելենա Միա — Հայաստանում Ռուսաստանի Դեսպանության մշակութային կցորդ; 
    • Նինա Տատկալո— Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Բանասիրության և միջմշակութային կապերի ինստիտուտի տնօրեն; 
    • Իվան Ալեքսանդրովսկի— Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտորի աշխատակազմի միջազգային համագործակցության գծով խորհրդական 

    Հարթակներում գրանցումը սկսվում է ժամը 14:30-ին։ Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել Համընդհանուր թելադրության կայքի Երևանի քաղաքային էջում՝ հետևյալ հղումով․ https://events.totaldict.ru/venues?cityId=325
     
    Առաջին «Համընդհանուր թելադրությունը» իրականացվել է 2004 թվականին, Նովոսիբիրսկի պետական համալսարանի ուսանողների կողմից։ 22 տարվա ընթացքում շարժումը համաշխարհային ծավալների հասավ․ 2025 թվականին այն ընդգրկել է ավելի քան 50 երկիր և միավորել 1 329 047 մասնակից՝ առկա, հեռավար և առցանց-մարաթոնի հեռարձակմամբ։  
     
    2026 թվականի տեքստի հեղինակն արձակագիր, հրապարակախոս և XX  դարի ռուս գրականության հետազոտող, Ա․Մ․Գորկու անվան Գրականության ինստիտուտի ռեկտոր Ալեքսեյ Վարլամովն է։ Տեքստը նվիրված է Ա․Ս․Պուշկինի մանկությանը և ծնողների հետ փոխհարաբերություններին։  
     
    Մանրամասներին կարող եք ծանոթանալ totaldict.ru կայքից։