research
  • 12 Ապր
  • 2024

Մեկնարկել է միջբուհական «ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԱ - 2024» մրցույթը

    «ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԱ - 2024» մրցույթին մասնակցելու են 19 բուհ:

    Հայ-ռուսական համալսարանում կայացել է վեցերորդ միջբուհական մարզամշակութային և ինտելեկտուլ «ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԱ - 2024» մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը:
     
    Հայ-Ռուսական համալսարանում կայացած միջոցառմանը ՀՌՀ-ի ռեկտոր , ՀՀ և ՌԴ տ.գ. դ., պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը ողջունել է մրցույթի մասնակիցներին: 

    “Մենք ամեն ինչ կանենք այս միջոցառումն էլ ավելի հետաքրքիր դարձնելու և ձեր կյանքում հետք թողնելու համար”,- նշել է նա:
     
    Ունիվերսիադայի գլխավոր նպատակն է համախմբել ՀՀ մեկ ծրագրի շրջանակներում՝ հնարավորություն ընձեռելով ինքնադրսևորվելու և իրենց ստեղծագործական ու մարզական կարողությունները ներկայացնելու համար: Ծրագրի նպատակն է ստեղծել հատուկ բարեկամական և մրցակցային մթնոլորտ, որտեղ ուսանողները հնարավորություն կստանան ծանոթանալու և շփվելու միմյանց հետ, մասնակցելու մշակութային, մարզական և ինտելեկտուալ մրցույթների:
     
    «ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԱ - 2024» մրցույթին  մասնակցելու են Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, Շիրակի պետական համալսարանի, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիաի, Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի,Հայ-Ռուսական համալսարանի, Հայաստանի Եվրոպական համալսարանի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, Գավառի պետական համալսարանի, Եվրասիա միջազգային համալսարանի և Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի ուսանողները, որոնք իրենց ուժերը չափելու են սպորտային (ֆուտզալ, բասկետբո, հրաձգություն, սեղանի թենիս և շախմատ), մշակութային (պար, թատրոն, երգ, սոցիալական տեսահոլովակ և ՈւՀԱ) և ինտելեկտուալ (Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ) մրցաշարերում: