research
  • 25 Օգո
  • 2026

Ընտրվել է ՌՀՀ գիտական խորհրդի նոր կազմը

    Կոնֆերանսին մասնակցել է 100 պատվիրակ՝ ընտրված համալսարանի տարբեր կառուցվածքային ստորաբաժանումներից, պրոֆեսորադասախոսական և ուսանողական կազմերից։

    Ռուս-Հայկական համալսարանում օգոստոսի 25-ին կայացավ բոլոր կատեգորիաների աշխատողների և սովորողների Ընդհանուր ժողովը (Կոնֆերանսը)՝ Ռուս- Հայկական համալսարանի Գիտական խորհրդի նոր կազմն ընտրելու օրակարգով:
     
    Կոնֆերանսին մասնակցեց 100 պատվիրակ՝ ընտրված համալսարանի տարբեր կառուցվածքային ստորաբաժանումներից, պրոֆեսորադասախոսական և ուսանողական կազմերից։

    ՌՀՀ-ի կանոնադրության և ՌՀՀ-ի Գիտական խորհրդի Կանոնակարգի համաձայն` Գիտական խորհուրդը՝ Համալսարանի մշտական գործող կոլեգիալ կառավարման մարմինը, ձևավորվում է գիտամանկավարժական անձնակազմի, վարչակազմի ներկայացուցիչներից՝ ի դեմս ի պաշտոնե Համալսարանի ռեկտորի, պրոռեկտորների, ինստիտուտների տնօրենների ու Համալսարանի ուսումնառուների

    Համալսարանի կանոնադրության համաձայն՝ ՌՀՀ ռեկտորը, պրոռեկտորները և ինստիտուտների տնօրեններն ի պաշտոնե ընդգրկվում են Գիտական խորհրդի կազմում։ Գիտական խորհրդի մյուս անդամներն ընտրվում են ՌՀՀ համաժողովում՝ գաղտնի քվեարկությամբ։

    Այսպիսով, ձևավորվեց Գիտական խորհրդի 41 անդամից բաղկացած կազմը, որի անդամներից 29 ընտրվել են համաժողովում։

    Շնորհավորում ենք գործընկերներին Գիտական խորհրդի նոր կազմում ընտրվելու կապակցությամբ։ Մաղթում ենք արդյունավետ աշխատանք և ստեղծագործական նոր հաջողություններ։