- 05 Մար
- 2026
Ստորագրվել է Ռուս-հայկական համալսարան միջպետական բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությունը
Փաստաթուղթը ստորագրել են ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Կոնստանտին Մոգիլևսկին և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։
Փետրվարի 5-ին Երևանում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարան միջպետական բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությունը։
Փաստաթուղթը ստորագրել են Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Կոնստանտին Մոգիլևսկին և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։
Փաստաթուղթը ստորագրել են Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Կոնստանտին Մոգիլևսկին և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։
Կանոնադրության ստորագրումը կարևոր փուլ է համալսարանի զարգացման և նրա գործունեությունը կարգավորող թարմացված նորմատիվ բազայի ձևավորման գործընթացում։ Փաստաթուղթը սահմանում է Ռուս-հայկական համալսարանի իրավական կարգավիճակը, կառավարման կառուցվածքը և գործունեության հիմնական սկզբունքները՝ որպես միջպետական կրթական հաստատություն։
Նոր կանոնադրությունը հնարավորություն կտա ավարտին հասցնել համալսարանի նորմատիվ հիմքի արդիականացումը և ստեղծել լրացուցիչ պայմաններ նրա հետագա զարգացման համար, այդ թվում՝ ամրապնդելով Ռուսաստանի և Հայաստանի միջև գիտակրթական համագործակցությունը:
Փաստաթղթի համաձայն՝ համալսարանը իրականացնում է կրթական, գիտահետազոտական և միջազգային գործունեություն՝ ուղղված բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստմանը, գիտական դպրոցների զարգացմանը և գիտության ու տեխնոլոգիաների առաջնահերթ ուղղություններով հետազոտությունների իրականացմանը։







