- 14 Օգո
- 2026
Մրցույթ՝ ՌՀՀ միջազգային կապերի դեպարտամենտի մասնագետի թափուր հաստիքը համալրելու համար
Դիմումների ներկայացման վերջնաժամկետը՝ 21 օգոստոսի 2026 թ.
Ռուս-Հայկական համալսարանը հայտարարում է մրցույթ՝ ՌՀՀ միջազգային կապերի դեպարտամենտի մասնագետի թափուր հաստիքը համալրելու համար։
Պաշտոնը՝ ՌՀՀ միջազգային կապերի դեպարտամենտի մասնագետ
Աշխատավարձը՝ 181,000 ՀՀ դրամ (հարկերը ներառյալ)
Աշխատանքային գրաֆիկը՝ երկուշաբթի–ուրբաթ, 09:00–17:30, լրիվ դրույք

Պաշտոնի հիմնական ուղղությունները
Վարչական աշխատանք՝ հաշվետվությունների, պաշտոնական գրությունների և նամակագրության նախապատրաստում, համալսարանի ստորաբաժանումների և արտաքին գործընկերների հետ համագործակցություն, ինչպես նաև ՄԿԴ գործունեության շրջանակներում այլ առաջադրանքների իրականացում։
ՄԿԴ գործունեության հաղորդակցական և մեդիա ապահովում՝ հայտարարությունների և նորությունների պատրաստում, սոցիալական ցանցերի և Telegram-ալիքի վարում, տեղեկատվական նյութերի պատրաստում, միջոցառումների և միջազգային նախագծերի լուսաբանում։
Թեկնածուին ներկայացվող պահանջները
• Հաղորդակցության, լրագրության, PR-ի, գովազդի, լեզվաբանության, միջազգային հարաբերությունների կամ հարակից ոլորտներում բարձրագույն կրթություն։
• Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն։ Այլ լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։
• Հաղորդակցության, PR-ի, SMM-ի, մեդիայի կամ կրթական/գիտական կազմակերպությունում աշխատանքային փորձ, տեղեկատվական նյութերի պատրաստման և սոցիալական ցանցերի վարման հմտություններ։
• Բանավոր և գրավոր խոսքի բարձր գրագիտություն, երեք լեզուներով հայտարարություններ, նորություններ, պաշտոնական գրություններ և տեղեկատվական նյութեր պատրաստելու կարողություն։
• Գործնական նամակագրություն վարելու, հաշվետվություններ պատրաստելու և համալսարանի ներքին ստորաբաժանումների ու արտաքին գործընկերների հետ համագործակցելու կարողություն։
• MS Office և Google Drive ծրագրերի վստահ իմացություն։ Լուսանկարահանման և տեսանկարահանման, բազային մոնտաժի և գրաֆիկական խմբագրիչներով աշխատանքի հմտությունները կդիտարկվեն որպես առավելություն։
• Պատասխանատվություն, նախաձեռնողականություն, կազմակերպվածություն, հաղորդակցման հմտություններ և թիմում աշխատելու կարողություն։

Հիմնական աշխատանքային պարտականությունները
• ՌՀՀ ՄԿԴ գործունեության հաղորդակցական և մեդիա ապահովում՝ միջազգային ծրագրերի, նախագծերի, միջոցառումների և ՌՀՀ ուսանողների ու աշխատակիցների համար նախատեսված հնարավորությունների վերաբերյալ հայտարարությունների, նորությունների և տեղեկատվական նյութերի պատրաստում և հրապարակում, ՄԿԴ կայքի, Telegram-ալիքի և սոցիալական ցանցերի վարում, տեսողական բովանդակության պատրաստում և միջազգային միջոցառումների լուսաբանում։
• Ակադեմիական շարժունակոււթյան ծրագրերի, միջազգային կրթական և այլ միջոցառումների կազմակերպմանն աջակցություն։
• Համագործակցություն ՌՀՀ ինստիտուտների, ամբիոնների և ստորաբաժանումների, ուսանողների, աշխատակիցների և օտարերկրյա գործընկերների հետ՝ ՄԿԴ գործունեության շրջանակներում։
• ՄԿԴ գործունեության վարչական ապահովում՝ տվյալների բազաների վարում, հաշվետվությունների, պաշտոնական գրությունների և այլ փաստաթղթերի պատրաստում, գործնական նամակագրության վարում։
• ՄԿԴ ղեկավարի այլ հանձնարարությունների կատարում՝ պաշտոնական լիազորությունների շրջանակներում։

Կոնտակտային անձ՝ ՌՀՀ միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Անուշ Բրուտյան [email protected] / 012260015
Թեկնածուները պետք է ուղարկեն մինչև 700 բառ ծավալով մոտիվացիոն նամակ՝ հայերեն կամ ռուսերեն լեզվով, ինչպես նաև CV՝ պարտադիր EUROPASS ձևաչափով և անգլերեն լեզվով՝ [email protected] էլեկտրոնային հասցեին՝ պատճենում նշելով [email protected] և [email protected] հասցեները։
Նամակի թեմայում նշել՝ թափուր հաստիք_մասնագետ ՄԿԴ_Անուն Ազգանուն
Դիմումների ներկայացման վերջնաժամկետը՝ 21 օգոստոսի 2026 թ.
Ընտրության փուլը հաջողությամբ անցած թեկնածուները կտեղեկացվեն մինչև ս․թ․ օգոստոսի 25-ը: