- 09 Մայ
- 2026
«Կարոտի Վալս»
Ռուս-Հայկական համալսարանը կազմակերպել է յուրահատուկ տեսաուղերձ-շնորհավորանք Մեծ Հաղթանակի օրվա առթիվ
Մեծ Հաղթանակի օրվա առթիվ Ռուս-Հայկական համալսարանը կազմակերպել է յուրահատուկ տեսաուղերձ-շնորհավորանք՝ միավորելով 6 բուհերի և «Ուսմունք» դպրոցի ներկայացուցիչներին։
Նախագիծը հանդիսանում է հիշատակի, նախնիների սխրանքի նկատմամբ հարգանքի և երիտասարդության միասնության խորհրդանիշ, որը հոգատարությամբ պահպանելու է պատմությունը և այն փոխանցելու է նոր սերունդներին։
Նկարահանումներին մասնակցել են՝
🔹 Ռուս֊Հայկական համալսարանը
🔹 Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը
🔹 Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղը
🔹 Հայաստանի ազգային ագրարային համալսարանը
🔹 Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղը
🔹 Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը
🔹 Ռուս֊Հայկական համալսարանի «Ուսմունք» դպրոցը
Շնորհակալություն ենք հայտնում տեսահոլովակի և երգի հեղինակին՝ Էդգար Ալեքսանյանին, ում շնորհիվ նախագիծը ստացվեց ջերմ, հուզիչ և լի` հերոսների հիշատակի նկատմամբ անկեղծ հարգանքով։
Երաժշտությունը՝ Էդգար Ալեքսանյանի
Կատարողներ՝ Վոլոդյա Աթանեսյան, Թերեզա Վարդանյան, Վեներա Ալեքսանյան, Սամվել Ավագյան
Ռուսերեն խոսքերի հեղինակ՝ Ֆարիդա Մալխասյան
Հայերեն խոսքերի հեղինակ՝ Էդգար Ալեքսանյան
Երաժշտական պրոդյուսեր՝ DUETRO Production
Պարուսույց՝ Արման Հարությունյան
Ռեժիսոր՝ Էդգար Ալեքսանյան
Պրոդյուսեր՝ Հռիփսիմե Մարգարյան
Հպարտ ենք, որ միասին կարողացանք ստեղծել Հաղթանակի օրվան նվիրված այս կարևոր և հիշարժան նախագիծը։







