
- 17 Ապր
- 2025
ՌՀՀ-ում կայացավ մրցույթ-վիկտորինա՝ «Իրավունքի հիմունքներ» առարկայից
Վիկտորինային մասնակցում էին Ռուս-Հայկական համալսարանի և Հայաստանում Ֆրանսիական համալսարանի «Իրավագիտություն» մասնագիտության ուսանողները:
Ապրիլի 16-ին Ռուս-Հայկական համալսարանի Իրավունքի ինստիտուտի Իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի կողմից կազմակերպվեց մրցույթ-վիկտորինա՝ «Իրավունքի հիմունքներ» առարկայից։
Վիկտորինային մասնակցում էին Ռուս-Հայկական համալսարանի և Հայաստանում Ֆրանսիական համալսարանի «Իրավագիտություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողները: Մասնակցում էին 6 թիմ, յուրաքանչյուրի կազմում 5 հոգի:

1-ին, 2-րդ և 3-րդ տեղ զբաղեցրած թիմերի անդամները պարգևատրվեցին երկու բուհերի համատեղ պատվոգրերով։ Դասավանդող դասախոսներ պրոֆեսսոր Ա.Ղամբարյանը և դոցենտ Հ.Ստեփանյանը նվիրեցին իրենց հեղինակած «Պետության և իրավունքի տեսություն» ուսումնական ձեռնարկի մեկական օրինակ։
Լավագույն ուսանող անվանակարգում հաղթող ճանաչվեցին Ռուս-Հայկական համալսարանի ուսանող Կարլեն Կարապետյանը և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանող Անի Դարբինյանը։
Նշենք, որ կազմակերպիչներ Ա․Ղամբարյանի և Հ․Ստեփանյանի հրավերով ժյուրիի կազմում ընդգրկված էին ի.գ.թ. Ս. Պետիկյանը և փ.գ.թ., դոցենտ Մ․Քալաշյանը։ Ժյուրիի անդամները շեշտեցին, որ նման միջոցառումները շատ կարևոր են ուսուցման կազմակերպման գործընթացում, ուսանողների մոտիվացիայի բարձրացման համար և հույս հայտնեցին, որ նման միջոցառումները շարունակական կլինեն։