research
  • 30 Հու
  • 2026

Երևանի դպրոցականները այցելեցին

    Մուշեղ Գալշոյանի անվան Երևանի թիվ 148 ավագ դպրոցի աշակերտները այցելեցին Ռուս-հայկական համալսարան:

    Ռուս-հայկական համալսարան հունվարի 30-ին այցելեցին Մուշեղ Գալշոյանի անվան Երևանի թիվ 148 ավագ դպրոցի աշակերտները։ ՌՀՀ Բանասիրության և միջմշակութային հաղորդակցության ինստիտուտի տնօրեն Նինա Տատկալոն և Մեդիայի, գովազդի և կինոյի ինստիտուտի տնօրեն Կարեն Մարգարյանը աշակերտներին ներկայացրին համալսարանում ուսման հնարավորությունները, մասնագիտական աճի հեռանկարներն ու միջազգային համագործակցության ծրագրերը։
     
    «Այսօր Հայաստանում Ռուսական տունը կազմակերպել էր ավագ դպրոցականների այցը Ռուս-հայկական համալսարան՝ մեր հուսալի գործընկեր հաստատություն։ Դեռ դպրոցական տարիներին նման հանդիպումները հնարավորություն են տալիս երիտասարդներին ծանոթանալ իրական կրթական հնարավորություններին, տալ կարևոր հարցեր և գիտակցված մտածել իրենց ապագայի մասին։ Մենք համոզված ենք, որ հենց այսպես է ձևավորվում կենդանի կապը և ամրապնդվում համագործակցությունը Ռուսաստանի և Հայաստանի միջև», — նշեց Հայաստանում Ռուսական տան ռուսաց լեզվի նախագծերի համակարգող Այգուլ Շամսութդինովան։
     
    Թիվ 148 դպրոցի ռուսաց լեզվի ուսուցիչ Քրիստինե Մկրտչյանը ընդգծեց ավագ դասարանցիների մոտ ռուսաց լեզվի ուսումնառության մոտիվացիայի և բուհերի գիտակցված ընտրության կարևորությունը, որտեղ լեզուն առանցքային դեր ունի։ Նրա խոսքով՝ նման հանդիպումները օգնում են աշակերտներին տեսնել այն մասնագիտական հնարավորությունները, որոնք բացվում են լեզվի իմացության շնորհիվ, ինչպես նաև ծանոթանալ համալսարանին և բարձր որակավորում ունեցող դասախոսներին։
     
    Այցի շրջանակում աշակերտների համար կազմակերպվեց էքսկուրսիա ՌՀՀ-ում, որի ընթացքում նրանք ծանոթացան ուսումնական լսարաններին և լաբորատորիաներին, տեղեկացան ուսանողական կյանքի և համալսարանի մշակութային միջոցառումների մասին, ինչպես նաև հանդիպեցին բուհի աշխատակիցների հետ և հնարավորություն ունեցան տալ իրենց հետաքրքրող հարցերը։
     
    Դպրոցական Անգելինա Ադամյանը կիսվեց իր տպավորություններով․
    «Ինձ շատ դուր եկավ ՌՀՀ-ի ենթակառուցվածքը․ ամեն ինչ ժամանակակից է, գեղեցիկ և էսթետիկ։ Այստեղ հաճելի է սովորել և անցկացնել ազատ ժամանակը, օրինակ՝ գրադարանում հետաքրքիր գրքեր կարդալ»։
     
    Նշենք, որ այցի կազմակերպիչը եղել է Հայաստանում Ռուսական տունը։