- 09 Սեպ
- 2026
ՌՀՀ ուսանողները ծանոթացան ֆինթեքի ոլորտի հնարավորություններին
Հյուրերը ուսանողներին ներկայացրին ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում երիտասարդների համար առկա ժամանակակից հնարավորությունները:
Ուսանողների հանդիպումը Ռուսաստանի Բանկի, «Ազգային վճարային քարտերի համակարգ» (ԱՎՔՀ) ԲԲԸ-ի և Միջպետական բանկի ներկայացուցիչների հետ տեղի ունեցավ Ռուս-Հայկական համալսարանում սեպտեմբերի 9-ին։
Հյուրերը ուսանողներին ներկայացրին ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում երիտասարդների համար առկա ժամանակակից հնարավորությունները, ինչպես նաև Ռուսաստանի Բանկի Ֆինթեք Հաբի ծրագրերը, «365» երիտասարդական ծրագիրը, թրեքերների պատրաստման ծրագիրը, «Նորարարությունները ֆինթեքում․ տեսություն և պրակտիկա» ծրագիրը և Վճարային տեխնոլոգիաների երիտասարդական ֆորումը։
Հատուկ ուշադրություն դարձվեց ուսանողների՝ երիտասարդական նախաձեռնություններին և գործնական կրթական ծրագրերին մասնակցելու հնարավորություններին։ Մասնավորապես, 2026 թվականի Վճարային տեխնոլոգիաների երիտասարդական ֆորումի եզրափակիչ փուլի մասնակից Աննա Ղազարյանը (Հայաստանում Ֆրանսիական համալսարան) կիսվեց ֆորումին մասնակցելու իր անձնական փորձով։
Հանդիպումը ՌՀՀ ուսանողների համար հնարավորություն էր ծանոթանալու ֆինթեքի և ժամանակակից վճարային տեխնոլոգիաների ոլորտներում առկա կրթական և կարիերային հեռանկարներին։






