- 06 Փետ
- 2026
ՀՀ Կենտրոնական բանկի բիզնես վերլուծությունների բաժնի ղեկավար Կարեն Սարգսյանը ՌՀՀ ուսանողների համար կանցկացնի մաստեր-կլաս
Մաստեր-կլասը կկայանա փետրվարի 18-ին` ժամը 12:50, Օրբելու անվան լսարանում:
Փետրվարի 18-ին` ժամը 12:50, Օրբելու անվան լսարանում (ՌՀՀ նոր մասնաշենք, VII հարկ) ՀՀ Կենտրոնական բանկի բիզնես վերլուծությունների բաժնի ղեկավար Կարեն Սարգսյանը կանցկացնի մաստեր-կլաս՝ «Ուսանողների ապագա կարիերան փոփոխվող աշխարհում» թեմայով։
Հանդիպման շրջանակում մասնագետը կքննարկի ժամանակակից աշխատաշուկայի հիմնական փոփոխությունները, ապագայի մասնագետներին ներկայացվող պահանջները և կայուն կարիերայի ձևավորման մոտեցումները փոփոխվող պայմաններում։ Առանձնահատուկ ուշադրություն կհատկացվի ճկուն հմտությունների զարգացմանը, կարիերայի ռազմավարական մտածողությանը և նոր մասնագիտական իրականություններին հարմարվելու կարողություններին։
Կարեն Սարգսյանը կկիսվի իր գործնական փորձով, տնտեսության փոխակերպման գործընթացների վերլուծական մոտեցումներով և խորհուրդներով, որոնք օգտակար կլինեն ուսանողների համար, ովքեր պլանավորում են իրենց մասնագիտական կարիերան տվյալ ոլորտում։







