- 04 Սեպ
- 2026
Բիզնեսի զարգացման և կորպորատիվ հաղորդակցության փորձագետը ՌՀՀ ուսանողներին կպատմի, թե ինչպես արդյունավետ լուծել կոնֆլիկտները
Սեպտեմբերի 9-ին` ժամը 12:50-ին, №419 լսարանում կանցկացվի բաց վարպետության դաս՝ «Առաջնորդի երկխոսություն․ կոնֆլիկտների լուծման արվեստը» թեմայով։
Սեպտեմբերի 9-ին` ժամը 12:50-ին, №419 լսարանում կանցկացվի բաց վարպետության դաս՝ «Առաջնորդի երկխոսություն․ կոնֆլիկտների լուծման արվեստը» թեմայով։
Դասընթացավար Անի Հովհաննիսյանը բիզնեսի զարգացման, ռազմավարական հաղորդակցության և կորպորատիվ կառավարման ոլորտների մասնագետ է, Երևանի պետական համալսարանի, Սորբոնի և Փարիզի Ռենե Դեկարտի համալսարանի շրջանավարտ։ 2003 թվականից մասնագիտորեն զբաղվում է բիզնեսի զարգացմամբ, ռազմավարական հաղորդակցությամբ և կորպորատիվ կառավարմամբ։ Հանդիսանում է Ֆրանսիական մասնագիտական ուսուցման ֆեդերացիայի (FFP) հավաստագրված թրեյներ, միջազգային խոսնակ և դրական մարքեթինգի ու անձի զարգացման բիզնես-թրեյներ։ Անցկացնում է դասընթացներ, վարպետության դասեր և ելույթներ հայերեն, ֆրանսերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով։
Երկժամյա գործնական ինտենսիվի շրջանակում մասնակիցները կսովորեն ճանաչել զրուցակցի թաքնված հույզերն ու կարիքները, կիրառել ակտիվ լսելու տեխնիկաներ և արդյունավետ հաղորդակցություն կառուցել բարդ իրավիճակներում։ Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի ասերտիվությանը, կոնֆլիկտների կառավարմանը և առաջնորդի դիրքավորման ձևավորմանը։
Վարպետության դասը կներառի մինի-դասախոսություն, խմբային խաղեր, գործնական դեպքերի վերլուծություն, զույգերով վարժություններ, ինտերակտիվ աշխատանք և հարցուպատասխանի փուլ։ Մասնակիցներին կտրամադրվի նաև գործնական չեք-լիստ՝ դասընթացի ընթացքում ձեռք բերված գործիքները կիրառելու համար։
Վարպետության դասը կազմակերպվել է ՌՀՀ Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի Կառավարման և բիզնեսի ամբիոնի կողմից։







