event

«Coca-Cola HBC Armenia»-ի գլխավոր տնօրեն Արթուր Սահակյանը վարպետության դաս կանցկացնի ՌՀՀ-ում

  • 10 Նոյեմբեր , 2026
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 14:30-ին, ՌՀՀ նոր մասնաշենքի փոքր կոնֆերանս դահլիճում (6-րդ հարկ) «Coca-Cola HBC Armenia»-ի գլխավոր տնօրեն Արթուր Սահակյանը կանցկացնի վարպետության դաս՝ «Coca-Cola-ի զարգացման միջազգային ռազմավարությունը» թեմայով։

Բանախոսը ուսանողներին կներկայացնի աշխարհի ամենաճանաչված բրենդներից մեկի զարգացման ռազմավարության, միջազգային շուկաներում գործունեության առանձնահատկությունների, տարբեր բիզնես միջավայրերին հարմարվելու և մրցունակության պահպանման մասին։

Նշենք, որ հանդիպումը կազմակերպել է ՌՀՀ Տնտեսագիտության և ֆինանսների ամբիոնը։