- 10 Նոյ
- 2026
ՌՀՀ պրոֆեսոր Վահե Դավթյանը մասնակցել է Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի միջազգային IV համաժողովին
Ֆորումը միավորել է ավելի քան 50 պետությունների քաղաքական, դիվանագիտական, գիտական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների։
Ռուս-Հայկական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր, ք.գ.դ. Վահե Դավթյանը մասնակցել է Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի IV միջազգային համաժողովի աշխատանքներին, որը տեղի է ունեցել Մինսկում նոյեմբերի 3-4-ը։
Ֆորումը միավորել է ավելի քան 50 պետությունների քաղաքական, դիվանագիտական, գիտական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների։ Մասնակիցները քննարկել են միջազգային անվտանգության համակարգի ճգնաժամը, Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարները, ռազմաքաղաքական կայունությունը, տնտեսական ինտեգրումը, էներգետիկ անվտանգությունը, տեղեկատվական պատերազմներն ու արհեստական բանականության կիրառումը։
Վահե Դավթյանն ընդգծել է, որ եվրասիական անվտանգության նոր ճարտարապետությունը պետք է հաշվի առնի ոչ միայն խոշոր, այլև փոքր պետությունների շահերը։ Այս հարցը հատկապես կարևոր է Հարավային Կովկասի համար, որն ավելի ու ավելի է ներգրավվում միջազգային տրանսպորտային և էներգետիկ նախագծերի շուրջ մրցակցության մեջ։
Համաժողովի առանցքային թեմաներից էր նաև XXI դարում բազմազանության և բազմաբևեռության մասին Եվրասիական խարտիայի քննարկումը։







