event

Eqwefy ներդրումային ֆինտեխ հարթակի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Սամսոն Ավետյանը բաց դասախոսություն կկարդա ՌՀՀ-ում

  • 06 Փետրվար , 2026
Փետրվարի 11-ին` ժամը 11:00-ին, ՌՀՀ 409 լսարանում Eqwefy ներդրումային ֆինտեխ հարթակի համահիմնադիր և գլխավոր տնօրեն, Հարվարդի շրջանավարտ Սամսոն Ավետյանը կկարդա բաց դասախոսություն՝ «Ստարտափներ՝ ուղի, յուրահատկություն, ֆինանսներ» թեմայով։

Դասախոսությունը նվիրված է ստարտափի զարգացման ամբողջ ճանապարհին՝ գաղափարից մինչև աճող բիզնես։ Բանախոսը կանդրադառնա զարգացման հիմնական փուլերին, կարևոր նվաճումներին, ինչպես նաև ֆինանսական բաղադրիչին՝ ներդրումների ներգրավում, ֆինանսական պլանավորում և կայուն աճի կառուցում։ Սեսիայի նպատակն է ուսանողներին տալ պատկերացում այն մասին, թե ինչ է իրականում նշանակում ստեղծել և զարգացնել ստարտափ։

Նշենք, որ Սամսոն Ավետյանը «Հայաստանի տնտեսությունը. հաջորդ 25 տարիները» գրքի հեղինակն է, որը նվիրված է Հայաստանի տնտեսության ապագա զարգացմանը։ Նա դասախոսում է նաև Հայաստանի Ամերիկյան համալսարանում։

Բաց դասախոսությունը կազմակերպում է ՌՀՀ կառավարման և բիզնեսի ամբիոնը։