- 03 Ապր
- 2026
ՌՀՀ հոգեբանության ամբիոնի վարիչ Ասյա Բերբերյանը հանդես եկավ «Կրթական երկխոսություն» միջազգային ֆորումում
Ֆորումը միավորել է մոտ 500 մասնագետների՝ Ռուսաստանից, Հայաստանից, Բելառուսից, Հնդկաստանից, Ղազախստանից, Չինաստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից։
Ռուս-հայկական համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանության դոկտոր, պրոֆեսոր Ասյա Բերբերյանը մասնակցեց «Կրթական երկխոսություն» XV Միջազգային ֆորումին, որը տեղի ունեցավ մարտի 18–19-ին Յարոսլավլում։
Ֆորումը նվիրված էր «Միջազգային կրթական տարածք՝ նախագծում ենք մեր ընդհանուր ապագայի կոնտուրները» թեմային և համախմբեց մոտ 500 մասնագետների՝ Ռուսաստանից, Հայաստանից, Բելառուսից, Հնդկաստանից, Ղազախստանից, Չինաստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից։։
Ասյա Բերբերյանը հանդես եկավ հիմնական զեկույցով՝ «Արժեքային-խորհրդանշական ոլորտը որպես հիմք և հարթակ կոնստրուկտիվ ռուս-հայկական կրթական երկխոսության համար»։
Նրա խոսքով՝ արժեքային-խորհրդանշական մոտեցումը ժամանակակից կրթական տարածքում ոչ միայն նպաստում է աշակերտների պատկանելության և հարգանքի զգացողության ձևավորմանը, այլև ձևավորում է նրանց քաղաքացիական գիտակցությունը, հայրենասիրությունը, սոցիալական և զգացմունքային հմտությունները, որոնք անհրաժեշտ են բազմամշակութային հասարակությունում հաջողակ կյանք ունենալու համար։
Նշենք, որ ֆորումի կազմակերպիչներն էին Ռուսաստանի Դաշնության կրթության նախարարությունը, Ռուսաստանի կրթության ակադեմիան և Յարոսլավլի մարզի կառավարությունը:







