event

Աուդիտի կոմիտեի նախագահ և «Արարատբանկի» խորհրդի անդամ Արա Չալաբյանը հանդես կգա ՌՀՀ-ում բաց դասախոսությամբ

  • 09 Ապրիլ , 2026
Ապրիլի 14-ին` ժամը 11:00-ին, Պիոտրովսկու անվան լսարանում, Արա Չալաբյանը՝ Աուդիտի կոմիտեի նախագահը և «Արարատբանկի» խորհրդի անդամը, հանդես կգա բաց դասախոսությամբ՝ «Կորպորատիվ կառավարում և աուդիտ» թեմայով։

Արա Չալաբյանն ունի ավելի քան 25 տարվա մասնագիտական փորձ Կենտրոնական բանկում, ֆինանսական ծառայությունների, առևտրի և հանքարդյունաբերության ոլորտներում։ Նա 18 տարի աշխատել է Հայաստանի Կենտրոնական բանկում, որտեղ վերջին պաշտոնը եղել է Կորպորատիվ ծառայությունների և զարգացման տնօրեն՝ պատասխանատու մարդկային ռեսուրսների, ֆինանսների, տեխնոլոգիաների, անվտանգության, գնումների, նախագծերի կառավարման և այլ ուղղությունների համար։ 2010–2020 թվականներին եղել է Կենտրոնական բանկի գլխավոր աուդիտորը։ 2013–2021 թվականներին և կրկին 2023 թվականից ղեկավարում է The Institute of Internal Auditors-ի հայկական մասնաճյուղը (IIA Armenia)։ 

Նշենք, որ դասախոսությունը կազմակերպվել է ՌՀՀ-ի Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի Կառավարման և բիզնեսի ամբիոնի կողմից։