- 26 Մայ
- 2026
ՌՀՀ-ում քննարկեցին Բյուզանդիայի պատմական նշանակությունը և նրա ազդեցությունը Արևելքի երկրների զարգացման վրա
Սեմինարի ընթացքում քննարկվեցին մշակութային և քաղաքական ժառանգականության հարցեր, ինչպես նաև բյուզանդական ավանդույթի դերը ժամանակակից տարածաշրջանային միջավայրի ձևավորման գործում։
Ամենամյա «Բյուզանդական արձագանք» խորագրով սեմինարը, որը կազմակերպել էր Ռուս-Հայկական համալսարանի Արևելագիտության ինստիտուտը, տեղի էր ունեցել ՌՀՀ-ում մայիսի 25-ին: Միջոցառման շրջանակում ուսանողներն ու դասախոսները ներկայացրին զեկույցներ՝ նվիրված Բյուզանդիայի պատմական նշանակությանն ու նրա ազդեցությանը Արևելքի երկրների զարգացման վրա։
Սեմինարի ընթացքում քննարկվեցին մշակութային և քաղաքական ժառանգականության հարցեր, ինչպես նաև բյուզանդական ավանդույթի դերը ժամանակակից տարածաշրջանային միջավայրի ձևավորման գործում։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց պատմական ժառանգության և Մերձավոր Արևելքում ու Հարավային Կովկասում ընթացող արդիական գործընթացների փոխկապակցվածությանը։
Ինչպես նշեց Արևելագիտության ինստիտուտի դասախոս Վահե Ավետիսյանը, սեմինարի հիմնական նպատակն է ընդլայնել ուսանողների պատմական աշխարհայացքը և ձևավորել տարածաշրջանի առանձնահատկությունների խորքային ընկալում։







