- 21 Մայ
- 2026
ՌՀՀ-ում անդրադարձան Վիլյամ Սարոյանի դրամատիկական գործերին
Հանդիպումը կայացավ «Գրողը գրողի և նրա գրականության մասին» գրական շարքի շրջանակում:
Հերթական հանդիպումը «Գրողը գրողի և նրա գրականության մասին» գրական շարքի շրջանակում՝ նվիրված ամերիկահայ ականավոր գրող Վիլյամ Սարոյանի դրամատիկական ստեղծագործություններին, տեղի ունեցավ ՌՀՀ-ում մայիսի 21-ին:
Հանդիպման գլխավոր հյուրն էր Հայաստանի գրողների միության անդամ, հայտնի դրամատուրգ և «Գրական թերթի» գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանը: Իր ելույթում նա մանրամասն անդրադարձավ Սարոյանի դրամատուրգիայի առանձնահատկություններին՝ ընդգծելով դրա հումանիզմը, նուրբ հոգեբանականությունը և հեղինակի՝ պարզ կենսական պատմությունների միջոցով խորը փիլիսոփայական թեմաներ բացահայտելու վարպետությունը:
ՌՀՀ հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Գայանե Գևորգյանը նշեց, որ նմանատիպ հանդիպումներն ուղղված են հայ գրական ժառանգության հանրայնացմանը և դասական ու ժամանակակից դրամատուրգիայի հանդեպ երիտասարդների հետաքրքրության զարգացմանը:
Ուսանողներն ու դասախոսները հարցեր ուղղեցին Սարոյանի ստեղծագործության՝ ժամանակակից գրականության և թատրոնի վրա ունեցած ազդեցության, ինչպես նաև մեր օրերում նրա պիեսների արդիականության վերաբերյալ:
Նծենք, որ, միջոցառումը կազմակերպել էր ՌՀՀ հայոց լեզվի և գրականության ամբիոնը:







