- 20 Մայ
- 2026
ՌՀՀ ուսանողները ներկայացրել են Հայաստանը Jessup–2026-ում Վաշինգտոնում
Ֆիլիպ Ջեսափի անվան մրցույթը հանդիսանում է աշխարհի ամենամեծ ուսանողական մրցույթը միջազգային իրավունքի ոլորտում։
Ռուս-Հայկական համալսարանի իրավաբան ուսանողների թիմը ներկայացրել է Հայաստանը Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի մրցույթի եզրափակիչ փուլում (Jessup–2026), որը տեղի է ունեցել Վաշինգտոնում և համախմբել է աշխարհի առաջատար իրավաբանական դպրոցներին։
Հիշեցնենք, որ ՌՀՀ թիմը ավանդաբար համարվում է ազգային փուլի ուժեղագույն մասնակիցներից մեկը․ վերջին չորս տարիների ընթացքում համալսարանի ուսանողները երեք անգամ դարձել են ազգային փուլի հաղթող՝ հաստատելով բարձր պատրաստվածության մակարդակը և կայուն ակադեմիական արդյունքները։
ՌՀՀ Իրավունքի ինստիտուտի տնօրեն Մարիաննա Կալաշյանը նշել է, որ համալսարանի իրավաբանական դպրոցը ցուցադրում է ուսանողների պատրաստվածության կայուն բարձր մակարդակ, ինչին նպաստում են ուժեղ դասախոսական կազմը և համակարգված կրթական աշխատանքը՝ ուղղված ապագա իրավաբանների մասնագիտական կարողությունների ձևավորմանը։
Իր հերթին թիմի մարզիչ, ասպիրանտ Միքայել Արշակյանը ընդգծել է, որ նման արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է համակարգված և երկարաժամկետ աշխատանք:
Նշենք, որ Ֆիլիպ Ջեսափի անվան մրցույթը հանդիսանում է աշխարհի ամենամեծ ուսանողական մրցույթը միջազգային իրավունքի ոլորտում։ Մասնակիցները մոդելավորում են գործերի քննության գործընթացը ՄԱԿ-ի Միջազգային դատարանում։







