- 17 Մայ
- 2026
Ավելի քան 50 թիմ մասնակցել է Եղիազարյանի անվան բաց համահայկական ծրագրավորման մրցույթին ՌՀՀ-ում
Մրցույթին մասնակցում էին ինչպես դպրոցականներ և ուսանողներ, այնպես էլ փորձառու ծրագրավորողներ։
Արդեն ավանդական դարձած Վլադիմիր Եղիազարյանի անվան բաց համահայկական ծրագրավորման մրցույթը անցկացվեց Ռուս-հայկական համալսարանում մայիսի 17-ին։
Մրցույթին մասնակցում էին ինչպես դպրոցականներ և ուսանողներ, այնպես էլ փորձառու ծրագրավորողներ։ Այս տարի իրենց ուժերն են փորձել ավելի քան 50 թիմեր, որոնցից յուրաքանչյուրն ունի երկու մասնակից։ Հաղթողների անունները հայտնի կդառնան շատ շուտով։
Հիշեցնենք, որ մրցույթի կազմակերպիչներն են ՌՀՀ-ն, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF) և OneMarketData-ն։







