research
  • 15 Մայ
  • 2026

ՌՀՀ-ում քննարկեցին հոգեմետ դեղամիջոցների կիրառման, պացիենտների իրավունքների և բուժումից հրաժարվելու հարցերը

    Քննարկման կենտրոնում էին հակադեպրեսանտների կիրառման, ինքնասպանության ռիսկի, բուժումից հրաժարվելու պացիենտի իրավունքի, ինչպես նաև բժշկի և պացիենտի պատասխանատվության սահմանների հարցերը։

    «Հոգեմետ դեղամիջոցներ, պացիենտի իրավունքներ և բուժումից հրաժարում. որտե՞ղ է անցնում բժշկական անհրաժեշտության և պացիենտի ընտրության իրավունքի սահմանը» թեմայով կլոր սեղանը, որը համախմբել էր իրավունքի, հոգեբանության և դեղագիտության ոլորտների մասնագետների, տեղի ունեցավ Ռուս-հայկական համալսարանում մայիսի 14-ին:

    Քննարկման կենտրոնում էին հակադեպրեսանտների կիրառման, ինքնասպանության ռիսկի, բուժումից հրաժարվելու պացիենտի իրավունքի, ինչպես նաև բժշկի և պացիենտի պատասխանատվության սահմանների հարցերը։ Բացման խոսքով հանդես եկան ՌՀՀ Կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտի տնօրեն Ռոքսանա Զախարյանը, Ընդհանուր և դեղագործական քիմիայի ամբիոնի վարիչ Աննա Գրիգորյանը և Հոգեբանության ամբիոնի վարիչ Ասյա Բերբերյանը։

    ՌՀՀ Կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտի տնօրեն Ռոքսանա Զախարյանի խոսքով՝ հոգեբուժական հիվանդություններն ունեն բարդ պոլիգեն բնույթ, իսկ ապագայի բուժումը կապված է անհատականացված մոտեցման և ֆարմակոգենետիկայի զարգացման հետ։
     
    Խնդրի իրավական կողմերը քննարկեցին ՌՀՀ Իրավունքի ինստիտուտի դասախոսներ Միքայել Խաչատրյանը և Իրմա Ջաղարյանը։ Փորձագետներն ընդգծեցին, որ նման իրավիճակներում բժիշկների համար հատկապես կարևոր է պահպանել մասնագիտական սահմանները և գրագետ հաղորդակցություն կառուցել պացիենտների հետ։

    Նշենք, որ կլոր սեղանը կազմակերպվել էր ՌՀՀ Կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտի, ՌՀՀ Իրավունքի ինստիտուտի և ՌՀՀ Հոգեբանության ամբիոնի կողմից։