event

ՌՀՀ-ում կքննարկեն կրիպտոարժույթներ և թվային ակտիվներ

  • 20 Փետրվար , 2026
Փետրվարի 26-ին` ժամը 15:00-ին, Ռուս-հայկական համալսարանի Մեծ կոնֆերանս դահլիճում (6-րդ հարկ, nոր մասնաշենք) տեղի կունենա «Կրիպտոարժույթներ և թվային ակտիվներ. կարգավորում, տեխնոլոգիաներ և ֆինանսների ապագան» խորագրով կլոր սեղան։

Կլոր սեղանը նվիրված կլինի կրիպտոարժույթների և բլոկչեյն տեխնոլոգիաների զարգացման, ինչպես նաև թվային ակտիվների կարգավորման արդիական հարցերին՝ Հայաստանում և միջազգային մակարդակում։

Միջոցառումը կմիավորի ակադեմիական համայնքի, կարգավորող մարմինների, ֆինտեխ արդյունաբերության, ՏՏ ձեռնարկատերերի, իրավաբանների և ուսանողների ներկայացուցիչներին՝ թվայինացման համատեքստում ֆինանսական համակարգի վերափոխման վերաբերյալ բաց երկխոսության համար։

Քննարկման հիմնական թեմաներ՝
📌 Կրիպտոարժույթների կարգավորման մոտեցումները Հայաստանում, ԵԱՏՄ-ում և այլ իրավասություններում
📌 Կենտրոնական բանկերի և վերահսկող մարմինների դերը։
📌 Կրիպտոարժույթների և թվային ակտիվների շուկաների գլոբալ միտումները։
📌 Բլոկչեյնի գործնական կիրառումը ֆինանսներում, բիզնեսում և պետական հատվածում
📌 Համապատասխանություն, AML/KYC և ներդրողների պաշտպանություն
📌 Կրիպտո/Բլոկչեյն/Ֆինտեխ ոլորտում կրթության և վերապատրաստման հեռանկարներ
 
Միջոցառումը կազմակերպվում է Տնտեսագիտության և ֆինանսների ամբիոնի կողմից՝ Payin ընկերության հետ համագործակցությամբ, որը Incore Armenia-ի դուստր ձեռնարկությունն է։