ՌՀՀ-ում կկայանա «Հաշմանդամությունը մարդու իրավունքների տեսանկյունից» թեմայով դասընթաց-քննարկում
Նոյեմբերի 20` ժամը 14:30, Ռուս-Հայկական համալսարանի Ֆ.Տ. Սարգսյանի անվան կոնֆերանս դահլիճում (Կապույտ դահլիճ) կկայանա «Հաշմանդամությունը մարդու իրավունքների տեսանկյունից» թեմայով հանդիպում:
Որպես բանախոս հանդես կգա Սիփան Ասատրյանը՝ կույր և թույլ տեսողություն ունեցող անձանց իրավունքների հարցերով փորձագետը։ Քննարկման առանցքում կլինեն հաշմանդամության վերաբերյալ տարածված պատկերացումները և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերը։
Հանդիպումը կազմակերպել է Ռուս-Հայկական համալսարանը և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն` ՌՀՀ իրավաբանության և լրագրության ուսանողների համար:
Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել է դեկտեմբերի 3-ին նշվող Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան ընդառաջ։








