- 13 Նոյ
- 2026
ՌՀՀ-ում անցկացվել է ռուսաց լեզվի դասավանդման մեթոդիկային նվիրված վերապատրաստման դասընթաց
Դասընթացը միավորել է 251 ուսուցչի և ռուսաց լեզվի դասախոսի Հայաստանից և 11 այլ երկրներից:
«Նորարարական և տեղեկատվական տեխնոլոգիաները ռուսաց լեզվի դասավանդման մեթոդիկայում – 2026» խորագրով վերապատրաստման դասընթացը անցկացվել է Ռուս-Հայկական համալսարանում հոկտեմբերի 26-29-ը։ Այն կազմակերպել էին ՌՀՀ բանասիրության և միջմշակութային հաղորդակցության ինստիտուտի ռուսաց լեզվի և մասնագիտական հաղորդակցության ամբիոնն ու Ռուսագիտության կենտրոնը։
Դասընթացը միավորել է 251 ուսուցչի և ռուսաց լեզվի դասախոսի Հայաստանից և 11 այլ երկրներից՝ Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Մերձդնեստրից, Իսպանիայից, Կատարից, Թունիսից և Չինաստանից։ Մասնակիցները ծանոթացել են դասավանդման արդիական մեթոդական մշակումներին և ուսուցման նորարարական մոտեցումներին, որոնք կարող են կիրառվել դպրոցական և բուհական կրթության մեջ։
Հոկտեմբերի 31-ին ՌՀՀ Ռուսագիտության կենտրոնում տեղի է ունեցել դասընթացի փակման և հավաստագրերի հանձնման արարողությունը։ 25 մասնակից ստացել է համալսարանական նմուշի վերապատրաստման հավաստագիր։







