- 13 Նոյ
- 2026
ՌՀՀ-ում քննարկվել է մշակութային համակրանքի դերը Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների հարաբերություններում
Կլոր սեղանը կազմակերպվել է ՌՀՀ-ի և Ժողովուրդների բարեկամության ռուսաստանյան համալսարանի (ՌՈՒԴՆ) ռազմավարական հետազոտությունների և կանխատեսումների ինստիտուտի համատեղ նախաձեռնությամբ։
Նոյեմբերի 13-ին Ռուս-Հայկական համալսարանում տեղի է ունեցել «Մշակութային համակրանքը Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների հարաբերություններում» թեմայով գիտափորձագիտական կլոր սեղան։ Ողջույնի խոսքով հանդես է եկել ՌՀՀ գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Պարգև Ավետիսյանը՝ ընդգծելով համալսարանի դերը որպես Հայաստանի և Ռուսաստանի գիտակրթական ու մշակութային ներուժը միավորող միջպետական եզակի նախագիծ։
Քննարկմանը զեկուցումներով հանդես են եկել ՌՈՒԴՆ-ի ռազմավարական հետազոտությունների և կանխատեսումների ինստիտուտի փոխտնօրեն Եվգենի Սեմիբրատովը, ՌՀՀ բանասիրության և միջմշակութային հաղորդակցության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Նինա Տատկալոն և հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ասյա Բերբերյանը։ Անդրադարձ է կատարվել հանրային դիվանագիտության, պատմական հիշողության, ազգային ինքնության և ռուսաց լեզվի ուսուցիչների մասնագիտական ու մշակութային նկարագրի հարցերին։
Կլոր սեղանը կազմակերպվել է ՌՀՀ-ի և Ժողովուրդների բարեկամության ռուսաստանյան համալսարանի (ՌՈՒԴՆ) ռազմավարական հետազոտությունների և կանխատեսումների ինստիտուտի համատեղ նախաձեռնությամբ։







