event

ՌՀՀ-ում կկայանա «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ․ խնդիրներն ու լուծումները ներառական հասարակության ձևավորման ճանապարհին» խորագրով ֆորում

  • 23 Նոյեմբեր , 2026
Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան ընդառաջ՝ նոյեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ին, ՌՀՀ-ի Մեծ կոնֆերանս դահլիճում (նոր մասնաշենք, 6-րդ հարկ) կկայանա «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ․ խնդիրներն ու լուծումները ներառական հասարակության ձևավորման ճանապարհին» խորագրով ֆորումը։
 
Միջոցառումը կմիավորի ակադեմիական և փորձագիտական համայնքների ներկայացուցիչների, հատուկ մանկավարժության, հոգեբանության, իրավունքի և սոցիալական պաշտպանության ոլորտների փորձագետների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն ծավալող պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների աշխատակիցների։
 
Ֆորումի բանախոսներն են՝

- Տաթևիկ Ստեփանյան, Հանրային քաղաքականության, ռազմավարական կառավարման և մարդու իրավունքների ոլորտների մասնագետ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի նախկին տեղակալ
Թեմա՝ «Հավասար իրավունքից հավասար հնարավորություններ»

- Լիդա Ջուլիկյան, «Երևանի երեխայի խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն
Թեմա՝ «Զարգացման տարբեր առանձնահատկություններ ունեցող և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների պաշտպանություն»

- Մարթա Մելիքսեթյան՝ ՌՀՀ ռեկտորի կազմակերպչական հարցերով խորհրդական, քրեական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի ամբիոնի դասախոս
Թեմա՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց կրթության իրավունքի սահմանափակումը՝ որպես ընտանեկան և կենցաղային բռնության տեսակ»

- Մարինա Ալեքյան՝ ՌՀՀ լրագրության ամբիոնի վարիչ, մեդիա փորձագետ  
Թեմա՝ «Կարեկցանկից մինչև հավասարություն. մեդիայի դերը ներառական հասարակության ստեղծման գործում»

- Աստղիկ Սուքիասյան՝ լրագրող, «Sputnik Արմենիա»-ի թղթակից 
Թեմա՝ «Հաշմանդամության ոլորտում առկա խնդիրների և հոգեկան առողջության թեմայի գրագետ լուսաբանումը»
 
Մասնակիցների թվում կլինեն Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Եվրասիա միջազգային համալսարանի, Ռուս-Հայկական համալսարանի, ՀՀ միասնական սոցիալական ծառայության, ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, ինչպես նաև «Հույսի կամուրջ», «Ունիսոն», «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» և «ԷԽՈ» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։