event

Ֆիրսովա Իրինան ՌՀՀ-ում կկարդա բաց դասախոսություն «Ռազմավարական մարքեթինգի տեղը ժամանակակից կազմակերպությունում» թեմայով

  • 25 Մարտ , 2026
Մարտի 31-ին` ժամը 12:50-ին, №405 լսարանում, Ֆիրսովա Իրինան՝ տնտեսագիտության դոկտոր, մանկավարժական գիտությունների թեկնածու, Ֆինանսական համալսարան Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Բարձրագույն կառավարման դպրոցի մարքեթինգի ամբիոնի պրոֆեսոր, Ավստրիա-ռուսական բարեկամության ընկերության (ORFG) անդամ, Մարքեթոլոգների գիլդիայի անդամ, կկարդա բաց դասախոսություն «Ռազմավարական մարքեթինգի տեղը ժամանակակից կազմակերպությունում» թեմայով։

Դասախոսության լեզուն՝ ռուսերեն։

Նշենք, որ դասախոսությունը կազմակերպվել է ՌՀՀ-ի Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի Կառավարման և բիզնեսի ամբիոնի կողմից։