«Փոքր պետությունների աշխարհաքաղաքականությունը 21-րդ դարում»․ Քաղաքական Գիտությունների Միջազգային Ասոցիացիայի՝ աշխարհաքաղաքականության կոմիտեի, Չորրորդ միջազգային գիտաժողով
նոյեմբերի 1-2-ը Հայ-ռուսական համալսարանում տեղի կունենա Քաղաքական Գիտությունների Միջազգային Ասոցիացիայի՝ աշխարհաքաղաքականության կոմիտեի, Չորրորդ միջազգային գիտաժողովը՝ «Փոքր պետությունների աշխարհաքաղաքականությունը 21-րդ դարում» թեմայով:
Սեմինարը կազմակերպվել է Հայ-ռուսական համալսարանի և IPSA աշխարհաքաղաքականության հետազոտական կոմիտեի կողմից։
Երկօրյա գիտաժողովի նպատակն է համախմբել փոքր պետությունների ուսումնասիրության ոլորտում ավելի քան 30 առաջատար գիտնականների (հիբրիդային ձևաչափով)՝ քննարկելու քաղաքական, տնտեսական, աշխարհաքաղաքական և տեխնոլոգիական հարցեր, ինչպես նաև անվտանգության հիմնախնդիրներին վերաբերվող հարցեր, որոնք ազդում են փոքր պետությունների վրա՝ կայուն զարգացման և միջազգային համագործակցության հնարավորությունների տեսանկյունից: Սա թույլ կտա քննարկել գլոբալ ու տարածաշրջանային անվտանգության հիմնական մարտահրավերները և սպառնալիքները, ուսումնասիրել փոքր պետությունների հնարավորությունները՝ վերափոխելու այդ մարտահրավերներն ու սպառնալիքները բարգավաճման, խաղաղության և համագործակցության հնարավորությունների։
Գիտաժողովը տեղի կունենա 2021 թվականի նոյեմբերի 1-2-ը, Հայ-ռուսական համալսարանում։
Գիտաժողովի ծրագիրը >>