event

«ՏՏ, ԱԲ և իրավական հեռանկարներ»` 5-օրյա դասընթաց

  • 16 Հունվար , 2025
ՌՀՀ Իրավունքի ինստիտուտը և Րիզոլվ ակադեմիան հրավիրում են մասնակցելու «ՏՏ, ԱԲ և իրավական հեռանկարներ» ՏՏ մասնագետների և իրավաբանների համար նախատեսված 5-օրյա դասընթացին։ Ծրագիրը >>

Այս բացառիկ ծրագիրը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են տեղեկացված լինել տեխնոլոգիական ոլորտի և իրավունքի փոփոխությունների զարգացման վերջին միտումներին։ Միացեք դասընթացին և բացահայտեք, թե ինչպես են արհեստական բանականությունը (ԱԲ), բլոկչեյնը և թվային տեխնոլոգիաները վերափոխում իրավական համակարգը և ստեղծում նոր հնարավորություններ։

Ինչու՞ մասնակցել
•    գործնական գիտելիքներ նորարարական տեխնոլոգիաների և իրավունքի ոլորտում,
•    ուսուցում ոլորտի առաջատար մասնագետների կողմից,
•    ինտերակտիվ դասընթաց և գործնական քննարկումներ,
•    մասնակցության վկայական:

Ծրագիրը նախատեսված է՝
•    այն իրավաբանների համար, ովքեր ցանկանում են ընդլայնված գիտելիք ունենալ ՏՏ և ԱԲ կարգավորումների վերաբերյալ,
•    ՏՏ ինժեներների և ոլորտի մասնագետների համար, ովքեր հետաքրքրված են իրենց գործունեության իրավական պաշտպանութամբ և կարգավորումներով,
•    բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են թվային դարաշրջանում լավագույն մասնագետը դառնալու համար ձեռք բերել պահանջված հմտություններ։
 
Ամսաթիվ` 2024 թ. փետրվարի 24-28
Վայրը` Երևան, Ռուս-Հայկական համալսարան
Լեզու` Հայերեն / Անգլերեն
Պահանջ` Անգլերենի իմացություն

Դասընթացը վճարովի է: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել մեզ հետ [email protected]
 
Մասնակցության տեղերը սահմանափակ են: Գրանցվել >>
Բաց մի թողեք ձեր հնարավորությունը լինել այս ծրագրի մասնակիցը։