event

ՌՀՀ-ում կկայանա «Իրավունք և գինի. In vino veritas!» գիտագործնական սեմինարը

  • 07 Ապրիլ , 2026
Ապրիլի 17-ին` ժամը 10:00, Ռուս-հայկական համալսարանի Մեծ կոնֆերանս դահլիճում կկայանա «Իրավունք և գինի. In vino veritas!» գիտագործնական սեմինարը:

Մասնակիցները կքննարկեն գինեգործության ոլորտի հիմնական իրավական հարցերը՝ սկսած գինու՝ որպես քաղաքացիական իրավունքների օբյեկտի կարգավիճակից և արտադրության ու շրջանառության կարգավորումից մինչև մտավոր սեփականության պաշտպանություն, ներդրումային ռիսկեր, թվային հետագծելիություն, ինչպես նաև իրավակիրառման և պատասխանատվության հիմնախնդիրներ գինեգործության ոլորտում։

Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել է ՌՀՀ Իրավունքի ինստիտուտի և Վ.Ֆ. Յակովլևի անվան Ուրալի պետական իրավաբանական համալսարանի կողմից:
 
Աշխատանքային լեզու` ռուսերեն։