event

ՌՀՀ-ում կկայանա բաց դասախոսություն՝ «Հաղորդակցության արվեստը․ ինչո՞ւ քեզ չեն հասկանում, նույնիսկ երբ ամեն ինչ նորմալ ես բացատրում» թեմայով

  • 17 Ապրիլ , 2026
Ապրիլի 23-ին` ժամը 13:00-ին, ՌՀՀ 419 լսարանում TripleA Advisory գլոբալ մեդիացիայի գործակալության հիմնադիր և գլխավոր տնօրեն Սուսաննա Քալանթարյանը կկարդա բաց դասախոսություն՝ «Հաղորդակցության արվեստը․ ինչո՞ւ քեզ չեն հասկանում, նույնիսկ երբ ամեն ինչ նորմալ ես բացատրում։ 2 ժամ այն մասին, թե ինչու մարդիկ նույն բանը տարբեր կերպ են լսում» թեմայով։

Սուսաննա Քալանթարյանը ունի ռազմավարական խորհրդատվության, բիզնես-մեդիացիայի, կորպորատիվ ուսուցման և միջազգային ծրագրերի իրականացման 25 տարվա միջազգային փորձ։ Նա MEA տարածաշրջանում և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում միջազգային կորպորացիաների և ԱՊՀ ու Ասիայի երկրների պետական կազմակերպությունների համար բիզնես-մեդիացիայի մի շարք ծրագրերի հեղինակ է։

Սուսաննան Dubai Chamber of Commerce-ի, Dubai Business Women Council-ի անդամ է, PCM (Process Communication Model) սերտիֆիկացված միջազգային թրեյներ և DIDA-ի (Dubai Investment Development Agency) գործընկեր։

Դասախոսության լեզուն՝ ռուսերեն։

Հանդիպման ընթացքում կքննարկվեն, թե ինչու նույնիսկ հստակ և տրամաբանական միտքը կարող է տարբեր կերպ ընկալվել, ինչպես են անձնական փորձը, հույզերը և սպասումները ազդում հաղորդակցության վրա, և որոնք են այն հիմնական սխալները, որոնք խանգարում են փոխըմբռնմանը։ Մասնակիցները կանդրադառնան նաև ավելի հստակ, գիտակցված և արդյունավետ հաղորդակցություն կառուցելու եղանակներին։

Նշենք, որ դասախոսությունը կազմակերպվել է ՌՀՀ-ի Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի Կառավարման և բիզնեսի ամբիոնի կողմից։