«Ակադեմիկոս Վլադիկ Ներսեսյանցի փիլիսոփայաիրավական ժառանգությունը» թեմայով հանդիպում պրոֆեսոր Վ.Վ. Լապաևայի հետ
Մարտի 26-ին, ժամը 12.30-ից 14.30-ը Ռուս-Հայկական համալսարանի գրադարանում (նոր մասնաշենք) տեղի կունենա ի.գ.դ., պրոֆեսոր Վ.Վ. Լապաևայի հանդիպումը պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողության հետ: Հանդիպման թեման՝ «Ակադեմիկոս Վլադիկ Ներսեսյանցի փիլիսոփայաիրավական ժառանգությունը»: Հանդիպմանը մասնակցության համար խնդրում ենք գրանցվել >>
Պրոֆեսոր Վ. Լապաևային ուղեկցելու է Վլադիկ Ներսեսյանցի «Իրավունքի փիլիսոփայություն» բուհական դասագրքի իրավագետ-թարգմանիչ, ի.գ.թ., դոցենտ Ավետիք Հարությունյանը: