event

«Թվային առողջապահության»՝ ՆՈՐ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

  • 29 Հունիս , 2022
Հայ-Ռուսական համալսարանը հայտարարում է 2022-2023 ուսումնական տարվա ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ «Թվային առողջապահության» (Master of Digital Health – MDH) ՆՈՐ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ՝ Գերմանիայի Դեգենդորֆի համալսարանի հետ համատեղ։
 
Առաջինը Հայաստանում ու տարածաշրջանում` MDH-ը նորարարական եզակի կրթական ծրագիր է, որը ձեզ հնարավորություն կընձեռի մասնագիտանալ ամենաժամանակակից և արդիական ոլորտներից մեկում`Թվային առողջապահության ոլորտում, որը ներառում է տեղեկատվական ու հեռահաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը բժշկության ու առողջապահության բնագավառներում:
 
Մագիստրոսական այս ծրագիրը առաջարկվում է Գերմանիայի Դեգենդորֆի համալսարանի հետ համատեղ. ուսանողները հնարավորություն կունենան որոշ առարկաներ ուսանել Գերմանիայում (առցանց կամ տեղում) և ստանալ եվրոպական նմուշի դիպլոմ:
 
Եթե ունեք բշկական / առողջապահական գիտությւնների կամ ՏՏ / համակարգչային գիտությունների բակալավրի աստիճան, բաց մի թողեք այս եզակի հնարավորությունը` դառնալ թվայնացման ամենակարևոր ասպարեզի մասնագետ:

Ղեկավար` Պրոֆեսոր Գեորգի Չալտիկյան
Ուսման տևողությունը՝ 2 տարի։ 
Տարեկան վարձավճարը՝ 950.000 դրամ։ 
Ընդունելությունը՝ հարցազրույցով։ Դիմումներն ընդունվում են մինչև սույն թվականի հոկտեմբերի 1-ը։ ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ >>
 

Լրացուցիչ նյութեր՝

 

Ընդունելության հարցերով դիմել՝
էլ. հասցե՝ [email protected] 
Viber/WhatsApp: +374 99 40 61 57