Մաթևոսյանական շաբաթ՝ նվիրված անվանի գրող Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 90-ամյակին
Հայ-ռուսական համալսարանի բանասիրության և միջմշակութային հաղորդակցության ինստիտուտի Հայոց լեզվի և գրականության ամբիոնը նոյեմբերի 10-14-ին անցկացնելու է Մաթևոսյանական շաբաթ՝ նվիրված անվանի գրող Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 90-ամյակին:
ԾՐԱԳԻՐ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-ԻՆ և 11-ԻՆ
Հ. Մաթևոսյանի ստեղծագործություններին նվիրված դասեր, սեմինարներ, բանավեճ-քննարկումներ` «Մաթևոսյանական ընթերցումներ» խորագրով
ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-ԻՆ
ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ «Հրանտ Մաթևոսյան. գրական ժառանգությունը և արդիականությունը» խորագրով
ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-ԻՆ
Հանդիպում գրող, դրամատուրգ, «Գրական թերթի» խմբագիր Կ․ Խոդիկյանի հետ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-ԻՆ
Էսսեների մրցույթ՝ «Մաթևոսյանական արձակը մաքառումների և լռության լեզու» խորագրով:








