Եփրաքսիա Մկրտչյանը կպատմի ՌՀՀ-ի ուսանողներին, թե ինչպես վերածել ընկերության ռազմավարական տեսլականը կոնկրետ նպատակների
Փետրվարի 25-ին` ժամը 09:00-ին, Օրբելու անվան լսարանում (ՌՀՀ նոր մասնաշենք, VII հարկ) կառավարման խորհրդատու Եպրաքսիա Մկրտչյանը, ով ունի ավելի քան 10 տարվա փորձ նախագծերի կառավարման, գործընթացների օպտիմալացման և ռազմավարական կառավարման (BSC, OKR, KPI) ոլորտներում, կանցկացնի «Դարձնելով ռազմավարությունը տեսանելի․ տեսլականից մինչև չափելի իրականացում» թեմայով դասախոսություն։
Դասավանդման լեզուն` հայերեն
Հանդիպման ընթացքում կքննարկվի, թե ինչպես են կազմակերպությունները վերածում իրենց առաքելությունն ու ռազմավարական նպատակները առօրյա աշխատանքի, և ինչու են բազմաթիվ ռազմավարություններ գործնականում ձախողվում:
Դասընթացը ներառում է ռազմավարական ճկունության հասկացությունը, ՆՀԱ (OKR) համակարգի ընդհանուր ներկայացումը` որպես նպատակադրման և փոփոխությունների իրականացման մեթոդաբանություն (ծագունը, սկզբունքները, կիրառման տրամաբանությունը), ինչպես նաև ԿՀՑ-ն (KPI)` որպես կատարողականի չափման գործիք, որն ապահովում է գործառնական վերահսկողություն և գերազանցություն:
Հատուկ ուշադրություն կդարձվի ՆՀԱ-ների (հիմնված ուղղվածության և փոփոխությունների վրա) և ԿՀՑ-ների (հիմնված կայունության և կատարողականության վրա) միջև տարբերություններին, ինչպես նաև ռազմավարության իրականացման գործընթացում դրանց փոխլրացնող դերին:
Դասընթացի ժամանակ կքննարկվի նաև թվայնացման, թափանցիկության և չափելի կատարողականության համակարգերի կարևորությունը` կազմակերպության բոլոր մակարդակներում տեսանելիություն և ներդաշնակություբ ապահովելու համար:
Կարճ գործնական աշխատանքի միջոցով մասնակիցները հնարավորություն կունենան ձևակերպել ռազմավարական նպատակներից բխող ՆՀԱ-ներ և ԿՀՑ-ներ:
Նշենք, որ դասախոսությունը կազմակերպվել է ՌՀՀ-ի Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի Կառավարման և բիզնեսի ամբիոնի կողմից։








