event

Կայուն զարգացման և մաքուր տեխնոլոգիաների ոլորտի խորհրդատու Սիլվի Նշանյանը կկարդա բաց դասախոսություն ՌՀՀ-ում

  • 13 Փետրվար , 2026
Փետրվարի 18-ին` ժամը 13:00-ին, ՌՀՀ 421 լսարանում կայուն զարգացման և մաքուր տեխնոլոգիաների ոլորտի խորհրդատու Սիլվի Նշանյանը, ով ունի ավելի քան տասնամյա փորձ արտադրանքի, ծրագրերի և գործառնական ռազմավարության կառավարման բնագավառում՝ ստարտափներում, պետական հատվածում և Fortune 500 ցուցակում ընդգրկված ընկերություններում, կկարդա բաց դասախոսություն «Կայուն զարգացում առանց պատրանքների․ էությունը, մոլորությունները և գործնական արժեքը» թեմայով։
 
Դասախոսության լեզուն՝ անգլերեն:
 
Նշենք, որ դասախոսությունը կազմակերպվել է ՌՀՀ-ի Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի Կառավարման և բիզնեսի ամբիոնի կողմից։