ՌՀՀ-ում կայանալու է «SemioPolis. քաղաքի լեզուն արվեստի տարածքում» խորագրով միջազգային գիտաժողով
Ռուս-Հայկական համալսարանում տեղի կունենա «SemioPolis. քաղաքի լեզուն արվեստի տարածքում» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվում է ՌՀՀ-ի (Միջազգային հարաբերությունների և հասարակաքաղաքական գիտությունների ինստիտուտ, Համաշխարհային պատմության և արտասահմանյան տարածաշրջանագիտության ամբիոն) և Մոսկվայի քաղաքային մանկավարժական համալսարանի (Հումանիտար գիտությունների ինստիտուտ) համատեղ գիտակրթական նախագծի՝ «FORUM GUMANITARIUM»-ի շրջանակներում:
Միջոցառումը միջառարկայական երկխոսության հարթակ է դառնալու մշակութաբանների, փիլիսոփաների, սեմիոտիկների, ուրբանիստների, արվեստաբանների, մեդիաոլորտի հետազոտողների և ժամանակակից արվեստի գործիչների համար: Մասնակիցների ուշադրության կենտրոնում է՝ քաղաքի բովանդակային վերաիմաստավորումը որպես բազմաշերտ մշակութային ֆենոմենի:
Աշխատանքի հիմնական ուղղությունները.
• Քաղաքը կինոյում, գրականությունում և նոր մեդիաներում:
• Արվեստը՝ որպես քաղաքային տեքստի թարգմանիչ և համահեղինակ:
• Քաղաքային միջավայրի սեմիոտիկա:
• Արվեստը՝ որպես քաղաքային տեքստի թարգմանիչ և համահեղինակ:
• Քաղաքային միջավայրի սեմիոտիկա:
Ծրագիր և կանոնակարգ.
Գիտաժողովի նիստերի հիմնական օրը 2026 թվականի հոկտեմբերի 13-ն է.
Գիտաժողովի նիստերի հիմնական օրը 2026 թվականի հոկտեմբերի 13-ն է.
• 11:00 – 12:30 — Հանդիսավոր բացում և պլենար նիստ (ՌՀՀ-ի նիստերի մեծ դահլիճ)։
• 13:30 – 18:00 — Թեմատիկ բաժանմունքների աշխատանք:
• 13:30 – 18:00 — Թեմատիկ բաժանմունքների աշխատանք:
Գիտաժողովի շրջանակում հոկտեմբերի 12-15-ը նախատեսվում են նաև.
• Կլոր սեղան՝ «Քաղաքի սեմիոսֆերան. դասական կանոնից մինչև AI-նարատիվներ և փաբլիկ-արտ»։
• Առցանց բաժանմունքի հեռակա նիստեր՝ արտասահմանյան հետազոտողների մասնակցությամբ:
• Մշակութային ծրագիր։
• Առցանց բաժանմունքի հեռակա նիստեր՝ արտասահմանյան հետազոտողների մասնակցությամբ:
• Մշակութային ծրագիր։
Նստաշրջանի աշխատանքին կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Հունգարիայի, Չինաստանի և այլ երկրների բուհերի ու ակադեմիական կենտրոնների առաջատար գիտնականներ և հետազոտողներ: Գիտաժողովի արդյունքներով՝ զեկույցների նյութերը երաշխավորվելու են տպագրության ՌՀՀ-ի գրախոսվող գիտական պարբերականներում (Urbis et Orbis, Perspectiva Temporis):
Մասնակցության ձևաչափ՝ առկա և հեռակա (առցանց): Ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ >>








