event

Արհեստական բանականության փորձագետ Սվեն Բադալյանը կպատմի, թե ինչպես ստեղծել բարդ ծրագրային լուծումներ Vibe Coding-ի միջոցով

  • 10 Նոյեմբեր , 2026
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 14:30-ին, Օրբելու անվան լսարանում (ՌՀՀ նոր մասնաշենք, VII հարկ), արհեստական բանականության փորձագետ Սվեն Բադալյանը կանցկացնի բաց սեմինար՝ «Vibe Coding with Claude. Ինչպես են ծրագրային ապահովման ճարտարապետները ստեղծում բարդ կոդ՝ առանց որևէ տող գրելու» թեմայով։

Սեմինարի ընթացքում մասնակիցները կծանոթանան, թե ինչպես են ժամանակակից արհեստական բանականության գործիքները, մասնավորապես՝ Claude-ը, փոխում ծրագրավորողի աշխատանքը։ Սվեն Բադալյանը գործնական օրինակով կցուցադրի, թե ինչպես կարելի է զրոյից ստեղծել իրական ծրագրային լուծում՝ առանց կոդը ձեռքով գրելու, ինչպես ձևակերպել առաջադրանքները ԱԲ-ի համար, նախագծել համակարգի ճարտարապետությունը, ստուգել արդյունքը և հասցնել այն պատրաստի արտադրանքի մակարդակի։

Սեմինարը նախատեսված է ուսանողների, ծրագրավորողների, ինժեներների և բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են գեներատիվ ԱԲ-ի դարաշրջանում ծրագրային ապահովման մշակման նոր մոտեցումներով։

Սվեն Բադալյանը ԱԲ ոլորտում ունի ավելի քան տասը տարվա աշխատանքային փորձ և իրականացրել է 30-ից ավելի նախագիծ։ Ներկայումս ղեկավարում է սեփական ընկերությունը, որի 15 մասնագետից բաղկացած թիմը գեներատիվ ԱԲ ոլորտում բարդ լուծումներ է մշակում գերմանական խոշոր ընկերության համար։ Նա նաև Ռուս-Հայկական համալսարանի Մաթեմատիկայի և մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի դասախոս է։

Միջոցառումը կազմակերպել է ՌՀՀ Մաթեմատիկայի, ֆիզիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի Մաթեմատիկայի և մաթեմատիկական մոդելավորման ամբիոնը։