- 09 Նոյ
- 2026
ՌՀՀ պատվիրակությունը մասնակցել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը
Հանդիսավոր ընդունելությունը նվիրված էր Երիտասարդության համաշխարհային փառատոնի հայկական պատվիրակության վերադարձին և դրա գործունեության արդյունքների ամփոփմանը։
Նոյեմբերի 5-ին ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Երիտասարդության համաշխարհային փառատոնին (ԵՀՓ) մասնակցած հայկական պատվիրակության վերադարձին և դրա գործունեության արդյունքների ամփոփմանը։ Միջոցառմանը մասնակցել է Ռուս-Հայկական համալսարանի պատվիրակությունը՝ ՌՀՀ ռեկտորի կազմակերպչական հարցերով խորհրդական Մարթա Մելիքսեթյանի գլխավորությամբ։
Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Եկատերինա Անդրեևան, Երևանում Մոսկվայի տան տնօրեն Հայկ Մելիքյանը, ԵՀՓ գլխավոր տնօրենի խորհրդական Կանտեմիր Խուրտաևը և «Եվրասիա» կազմակերպության՝ Հայաստանում համակարգող Նատալյա Սողոմոնյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայկական պատվիրակության գործունեության արդյունքները, միջազգային երիտասարդական նախաձեռնությունների նշանակությունը, ինչպես նաև հետագա համագործակցության և երիտասարդների միջև մասնագիտական ու միջմշակութային կապերի ամրապնդման հեռանկարները։
Նշենք, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը Երիտասարդության համաշխարհային փառատոնի հայկական պատվիրակության հետ հանդիպումներն արդեն բարի ավանդույթ են դարձել։ «Եվրասիա» կազմակերպությունը եղել է Եկատերինբուրգում անցկացված Երիտասարդության միջազգային փառատոն-2026-ի գլխավոր գործընկերը։







