Դիզայներ Տարոն Բադյանը կպատմի, թե ինչպես են բրենդները ձևակերպում իրենց խոստումները
Սեպտեմբերի 18-ին` ժամը 14:30-ին, №419 լսարանում, դիզայներ և վիզուալ բրենդինգի մասնագետ Տարոն Բադյանը կանցկացնի բաց դասախոսություն՝ «Ի՞նչ են բրենդերը խոստանում աշխարհին» թեմայով։
Տարոն Բադյանն աշխատում է վիզուալ նույնականացման ոլորտում՝ օգնելով ընկերություններին և ձեռներեցներին գտնել վիզուալ լուծումներ, որոնք ոչ միայն լավ տեսք ունեն, այլև լուծում են կոնկրետ բիզնես խնդիրներ։ Նա նաև զբաղվում է արտ-դիրեկցիայով, հանդիսանում է մենթոր և լեկտոր կրթական հաստատություններում։
Դասախոսության լեզուն՝ հայերեն։
Հանդիպման ընթացքում կքննարկենք, թե ինչպես են բրենդները ձևակերպում իրենց խոստումները, ինչու է բրենդի խոստումը կարևոր դեր ունենում լսարանի հետ հաղորդակցության մեջ, և ինչ է տեղի ունենում, երբ բրենդը չի պահպանում իր խոստումները։ Կանդրադառնանք նաև այն դեպքերին, երբ հնարավոր է խախտել բրենդի խոստումը, և թե ինչպես դա կարող է ազդել ընկերության ու դրա լսարանի ընկալման վրա։
Նշենք, որ դասախոսությունը կազմակերպվել է ՌՀՀ-ի Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի Կառավարման և բիզնեսի ամբիոնի կողմից։








