event

ՌՀՀ-ում կբացահայտեն ավանդական Չինաստանի արվեստի առանձնահատկությունները

  • 31 Մարտ , 2026
Ապրիլի 17-ին` ժամը 16:00-ին, ՌՀՀ Կոնֆուցիուսի դասարանում տեղի կունենա «Արվեստաբանական կլոր սեղանի» հերթական նիստը: 

Սեմինարի թեման է «Ավանդական Չինաստանի արվեստը»: Քննարկվելու են վեց դինաստիաների դարաշրջանի չինական հասարակության հոգևոր կյանքի առանձնահատկությունները, մասնավորապես՝ չինական գեղարվեստական և տեսական միտքը՝ ներկայացված ամենատարբեր գեղագիտական և փիլիսոփայական տրակտատներով։ Ուշադրության կենտրոնում լինելու են նկարիչներ Լու Տանվեյի (420-589) և Չժան Սենյաոյի (502-549) ստեղծագործությունները։
 
Նիստին կմասնակցեն ՌՀՀ Միջազգային հարաբերոըթյունների և հասարակական քաղաքական ինստիտուտի համաշխարհային պատմության և արտասահմանյան տարածաշրջանագիտության ամբիոնի ուսանողները: Միանալ կարող են բոլոր ցանկացողները։ Հանդիպման նախաձեռնողներն են ՌՀՀ ՄՀՀՔԻ, Կոնֆուցիուսի դասարանը և արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Գայանե Մարգարյանը (ռուս և համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոն):