event

ՌՀՀ-ում կքննարկեն քաղաքակրթության և բարբարոսության գաղափարը

  • 06 Ապրիլ , 2026
Ապրիլի 9–11-ը Ռուս-հայկական համալսարանում կանցկացվի «Քաղաքակրթությունը և բարբարոսությունը ժամանակակից պատմական խոսույթում» թեմայով միջազգային գիտատեսական համաժողով։ 

Ժամանակակից գլոբալ վերափոխումների և հակամարտությունների պայմաններում «քաղաքակրթվածի» և «բարբարոսի» ավանդական հակադրությունը կրկին հայտնվում է հասարակական քննարկումների առաջնագծում։ Համաժողովի նպատակն է քննադատական կերպով վերաիմաստավորել «քաղաքակրթություն vs բարբարոսություն» հակադրության գաղափարները, դրանց պատմական փոփոխականությունը, գործիքային կիրառումը և դրսևորումները տարբեր քաղաքական, սոցիալական և մշակութային համատեքստերում։
 
Համաժողովի բացումը՝ ապրիլի 9-ին` ժամը 10:30-ին, Նիստերի մեծ դահլիճում (Նոր մասնաշենք, 6-րդ հարկ)։ Միջոցառման ծրագիրը >>

Համաժողովի կազմակերպիչներն են՝ ՌՀՀ համաշխարհային պատմության և արտասահմանյան տարածաշրջանագիտության ամբիոնը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համընդհանուր պատմության ինստիտուտի միջազգային հարաբերությունների և ակադեմիական գիտության ու կրթության ինտեգրման բաժնի Քաղաքակրթության և բարբարոսության ուսումնասիրության լաբորատորիան, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի Պետրոս Մեծի պոլիտեխնիկական համալսարանի Հումանիտար ինստիտուտի Բարձրագույն հասարակական գիտությունների դպրոցը։