event

«Միրումյանական ընթերցումներ»` միջազգային հայագիտական համաժողով

  • 11 Հուլիս , 2024
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու մեծանուն հայ գիտնական, ՀՌՀ քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր Կարլեն Արտավազդի Միրումյանի հիշատակին նվիրված «Միրումյանական ընթերցումներ» միջազգային հայագիտական համաժողովին, որը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 10-ին ՀՌՀ Մշակույթի տանը:
 
Համաժողովի ծրագիրն ներառելու է՝
1. «Միրումյանական ընթերցումներ. Պրոֆեսոր Կ.Ա. Միրումյանի հիշատակին նվիրված գիտաժողով» հոդվածների ժողովածուի և  Կ. Միրումյանի «Պավլիկյան շարժումը ազգային պատմության համատեքստում. քննադաական ակնարկ» գրքի շնորհանդես:
2. Գիտաժողով նվիրված պրոֆեսոր Կ. Միրումյանի ստեղծագործական ժառանգությանը և արդի հայագիտության հիմնախնդիրներին:
 
Գիտաժողովի հիմնական ուղղություններն են՝
•    Հայ փիլիսոփայական միտք
•    Հայ քաղաքական միտք
•    ՀՀ-Սփյուռք հարաբերությունների վերլուծություն 
•    Պատմական հիշողության և ազգային ինքնության հիմնախնդիրներ
•    ՀՀ ինքնության քաղաքականության առանձնահատկություններ
 
Ձեր մասնակցությունը հաստատելու կամ լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել հետևյալ էլ․ հասցեով [email protected] կամ զանգահարել (+374 98) 391 126  հեռախոսահամարին։