event

Պատրաստվե՛ք առաջին Ուսանողական Ազգային Կիբեռվարժանքին

  • 07 Հոկտեմբեր , 2025
Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը մեկնարկում է առաջին Ուսանողական Ազգային Կիբեռվարժանքը և փնտրում երկրի ապագա կիբեռպաշտպաններին: ՌՀՀ ուսանողներին հրավիրում ենք մասնակցելու տեղեկատվական հանդիպմանը, որը կկայանա հոկտեմբերի 10-ին` ժամը 12:30-ին, 301 լսարանում։

🛡️ Ի՞նչ է սպասվում
Հոկտեմբերին 26-ին, Հայաստանի տարբեր համալսարանների ուսանողները կմասնակցեն ազգային մասշտաբով կիբեռանվտանգության սիմուլյացիոն մրցույթի, որտեղ կփորձեն լուծել իրական կիբեռ միջադեպեր։ 

🚀 Ի՞նչ ես ստանում՝ մասնակցելով․
• Իրական փորձ՝ աշխատելով իրական կիբեռսցենարների վրա
• Դառնում ես ՀՀ ուսանողական կիբեռթիմի անդամ
• Հնարավորություն  ներկայացնելու Հայաստանը միջազգային կիբեռվարժանքներում
 
Ովքե՞ր կարող են դիմել․
Ուսանողներ, ովքեր՝
✅ Սիրում են մարտահրավերներ, թիմային աշխատանք ու բարդ խնդիրներ
✅ Սովորում են  Տեղեկատվական անվտանգության, Ինժեներիայի, Ծրագրավորման, Տվյալագիտության կամ հարակից ոլորտներում 
✅ Տիրապետում են առնվազն B1 մակարդակի անգլերենի

Սա քո հնարավորությունն է դառնալու Հայաստանի ուսանողական կիբեռթիմի անդամ:

📢 ՌՀՀ ուսանողները կարող են գրանցվել այստեղ՝ https://www.tfaforms.com/5184301