
- 06 Հոկ
- 2025
ՌՀՀ-ի ներկայացուցիչները ելույթներով հանդես եկան Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում կայացած գիտաժողովում
Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոսական կազմը մասնակցեց «Աշխարհի լեզվական պատկերը մասնագիտական խոսույթում» միջազգային գիտաժողովին։
Ռուս-Հայկական համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոսական կազմը սեպտեմբերի 26-ին մասնակցեց ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կողմից կազմակերպված «Աշխարհի լեզվական պատկերը մասնագիտական խոսույթում» միջազգային գիտաժողովին։

Մասնակցությունն այս գիտաժողովին ևս մեկ կարևոր հնարավորություն էր՝ միջազգային ասպարեզում ներկայացնելու Ռուս-Հայկական համալսարանի գիտամանկավարժական ներուժը և ամրապնդելու կրթական և գիտական հաստատությունների միջև համագործակցությունը։