Մայրենի լեզվի միջազգային օր
Հայոց լեզվի և գրականության ամբիոնը կազմակերպում է միջոցառում՝ նվիրված մայրենի լեզվի միջազգային օրվան։
Միջոցառումը տեղի կունենա փետրվարի 21-ին` ժամը 14։30-ին, Օրբելու անվան լսարանում։
Նշենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ փետրվարի 21-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես մայրենի լեզվի օր: