event

ՌՀՀ-ում կքննարկեն Հայաստանի հանրային դիվանագիտության հայեցակարգը

  • 19 Մարտ , 2026
Մարտի 24-ին` ժամը 14:30-ին, ՌՀՀ 419 լսարանում կկայանա «Հայաստանի հանրային դիվանագիտության ռազմավարական հայեցակարգը 2026-2036 թթ.» թեմայով գիտական սեմինար։
 
Սեմինարի շրջանակներում կքննարկվեն առաջիկա 10 տարիների համար հանրային դիվանագիտության ռազմավարական նպատակները, Հայաստանի հանրային դիվանագիտության ինստիտուցիոնալ և օրենսդրական աջակցության միջոցները, ինչպես նաև դրա իրականացման իրավական հիմքերը։ 
 
Սեմինարը հարթակ կծառայի կարծիքների փոխանակման, արդիական հարցերի քննարկման և Հայաստանի հանրային դիվանագիտության արդյունավետ ռազմավարության մշակմանն ուղղված առաջարկությունների ձևավորման համար։
 
Միջոցառումը կազմակերպված է ՌՀՀ ՄՀՀԳԻ Համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերություններ ամբիոնի կողմից։