event

ՌՀՀ-ում կանցկացվի «Արհեստական բանականությունը և գլոբալ տնտեսության ապագան․ զարգացման միտումներ և հեռանկարներ» խորագրով միջազգային քննարկման հարթակ

  • 09 Հոկտեմբեր , 2026
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 10:00-ին, Ռուս-Հայկական համալսարանի Մեծ կոնֆերանս դահլիճում (նոր մասնաշենք, VI հարկ) կանցկացվի միջազգային գիտագործնական քննարկման հարթակ՝ «Արհեստական բանականությունը և գլոբալ տնտեսության ապագան․ զարգացման միտումներ և հեռանկարներ» խորագրով։

Ոլորտի առաջատար փորձագետները, գիտաշխատողները, բուհերի դասախոսները, ինչպես նաև պետական և իրական հատվածների ներկայացուցիչները կքննարկեն արհեստական բանականության ազդեցությունը տնտեսական և ֆինանսական համակարգերի զարգացման վրա, ինչպես նաև դրա դերը մարդկային կապիտալի և աշխատաշուկայի ձևավորման ու փոփոխության գործում։