ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացուցիչները տեղեկատվական հանդիպում կունենան ՌՀՀ ուսանողների հետ
Ապրիլի 14-ին` ժամը 14:00-ին, ՌՀՀ-ի փոքր կոնֆերանս դահլիճում (նոր մասնաշենք, 6-րդ հարկ) ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկատվական հանդիպում կունենա Ռուս-հայկական համալսարանի ուսանողների հետ՝ իրազեկելու և նրանց հնարավոր մասնակիցը դարձնելու նախարարության և գործընկեր կառույցների հետ համատեղ իրականացվող ծրագրերին:
Կներկայացվեն՝
• «Մասսայական ուսուցում» ծրագիրը,
• «Գաղափարից բիզնես» դրամաշնորհային ծրագիրը,
• «Ուսանողական հաքաթոն»-ը,
• «Plug and Play» միջազգային աքսելերացիոն ծրագիրը,
• AI վիրտուալ ինստիտուտը, այլ:








