ՀՌՀ-ում կքննարկեն որպես մեղադրյալ ներգրավելու չափորոշիչները
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայ-Ռուսական համալսարանում (նոր մասնաշենքի գրադարանում) «Կլոր սեղան» քննարկման շրջանակներում «Որպես մեղադրյալ ներգրավելու չափորոշիչները․Խստացում, թե մեղմացում» թեմայով զեկույցով հանդես կգա ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի օգնական, ի․գ․թ․ Արտակ Ղազարյանը։
«Կլոր սեղան» քննարկումը կհամակարգի ՀՌՀ Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի՝ իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, ի․գ․դ, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանը։
Քննարկմանը կմասնակցեն ՀՀ առաջավոր բուհերի դասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև դատավորներ, դատախազներ, քննիչներ և փաստաբաններ։
Մասնակիցները կքննարկեն մեղադրյալի քրեական վարույթ «մուտքի» համար անհրաժեշտ կասկածի շեմի դիլեման, քրեական հետապնդման ենթարկվող անձի կարգավիճակի միասնականացումը (ունիֆիկացիան) և մեղադրյալի քրեական վարույթ «մուտքի» համար անհրաժեշտ կասկածի շեմի իջեցումը, կասկածի երեք աստիճանները (տեսակները) մինչդատական վարույթում և այլն: